Գեղարդ Մուսասին հաղթել է Մաքդոնալդին՝ պաշտպանելով Bellator չեմպիոնի տիտղոսը

Գեղարդ Մուսասին հաղթել է Մաքդոնալդին՝ պաշտպանելով  Bellator չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սան Խոսե քաղաքում խառը մարտարվեստների Bellator 206 մրցաշարում տեղի է ունեցել հոլանդահայ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) և կանադացի Ռորի Մաքդոնալդի մենամարտը միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար:

Արդեն երկրորդ ռաունդում մրցավարը Մուսասիի մի շարք հարվածներից հետո դադարեցրեց մենամարտը՝ տեխնիկական պարտություն տալով Մաքդոնալդին:

«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց, քանի որ այնքան էլ շատ հարվածներ չէր հասցնում և այնքան չէր աշխատում, որքան ես էի սպասում: Չէ որ նա ավելի թեթև էր»,-ասել է Մուսասին:

Մենամարտը վճռական էր Մուսասիի համար, քանի որ նա կարողացավ պաշտպանել Bellator չեմպիոնի տիտղոսը միջին քաշում:

2018-ի մայիսին խառը մարտարվեստի հոլանդահայ մարտիկ Գեղարդ Մուսասին վաղաժամ հաղթեց միջին քաշային կարգում Bellator 200-ի չեմպիոն Ռաֆայել Կարվալյոյին, և նոր չեմպիոն հռչակվեց:

Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսիսյան) ծնվել է 1985-ին Իրանում հայկական ընտանիքում: 1989-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Նիդերլանդներ: Նա կարիերայի ընթացքում մեկական անգամ նվաճել է Dream կիսածանրքաշային, Dream միջինքաշային, Cagefighters միջինքաշային և Strikeforce կիսածանրքաշային տիտղոսները։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---