ՀՀ շախմատի կանանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի լավագույն եռյակում է

ՀՀ շախմատի կանանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի լավագույն եռյակում է

PanARMENIAN.Net - Բաթումիում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց ընտրանին 3,5:0,5 հաշվով հաղթել է Մակեդոնիայի պատվիրակներին և 10 միավորով բաժանում է 4-13-րդ տեղերը:

Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել ռուսների նկատմամբ: Հայ շախմատիստուհիները վաստակել են 11 միավոր և ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հոկտեմբերի 1-ին կայանալու են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Բելառուսի,իսկ կանանցը` ԱՄՆ-ի թիմի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---