ՀՀ կանանց հավաքականը գլխավորում է Շախմատի օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը

ՀՀ կանանց հավաքականը գլխավորում է Շախմատի օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են հաջող ելույթները Շախմատի համաշխարհային օլիմպիադայում:

7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմն առավելության է հասել (2,5 : 1,5) բելառուսների նկատմամբ: Նույն հաշվով Հայաստանի կանանց ընտրանին հաղթել է ամերիկուհիներին և 13 միավորով սկսել է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով 4-րդ տեղում է:

Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային մարզահանդեսի ավարտին մնացել է չորս տուր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---