Ազնավուրը կհուղարկավորվի Ֆրանսիայում՝ ընտանեկան դամբարանում

Ազնավուրը կհուղարկավորվի Ֆրանսիայում՝ ընտանեկան դամբարանում

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե և մեծանուն հայ Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Փարիզի արվարձանում՝ Մոնֆոր լ՛Ամորիի վանքում: Այդպիսին է եղել երգչի վերջին կամքը, հայտնում է Vesti.ru-ն:

Այդ բնակավայրում է գտնվում Ազնավուրի տներից մեկը, որտեղ նա շատ ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ: «Իմ հողը ֆրանսիական հողն է: XII դարի վանքում, իմ Մոնֆոր լ՛Ամորիի կոմունայում, որտեղ գտնվում է մեր հատուկ ընտանեկան դամբարանը»,- ասել է Ազնավուրը:

Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում Ազնավուրի հիշատակի արարողություն կազմակերպելու հնարավորությունը: Այդ միջոցառումը կանցկացվի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ և մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---