2 հոկտեմբերի 2018 - 22:09 AMT
Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ու նոր ընտրությունների ծրագիրն ու գնաց ԱԺ՝ բանակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ։

ԱԺ-ն շրջափակված է վարչապետի կողմնակիցների կողմից ԱԺ կողմից աղմկահարույց «հակահեղափոխական» օրենքն ընդունելուց հետո։

Հանրահավաքին նա հայտարարել է, որ ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների աշխատանքի ազատումից հետո հրաժարական կտա, ԱԺ-ն 2 անգամ չի ընտրի նոր վարչապետ ու կցրվի։ Այդ ընթացքում նա մնալու է վարչապետի պաշտոնակատար ու կվերընտրվի՝ մանդատ ստանալու դեպքում, նշել է նա։

Ընտրություններն, իր բնորոշմամբ, պիտի կայանան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։