Փաշինյանը պատմել է խորհրդակցության արդյունքների մասին

Փաշինյանը պատմել է խորհրդակցության արդյունքների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ԱԺ-ից, ուր բանակցում էր խորհրդարանական խպմբակցությունների ներկայացուցիչների հետ «հակահեղափոխական» օրենքի ընդունումից հետո։ Փողոցքում ու այգում նրան են լսում հազարավոր աջակիցներ։

01։26 Փաշինյանը նշել է, որ խոսացել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ ու վերջինս, իր տպավորությամբ, ժողովրդի դեմ քայլ չի անի։ Նա նշել է նաև, որ իր հրաժարականը կարող է լինել մինչև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ինչը պիտի քննարկվի գործընկեր-երկրների ղեկավարների հետ։

01։11 «Ըստ էության, 3 խմբակցություններն էլ ասացին, որ անկախ հուշագրից որ առաջին, ոչ 2-րդ փուլում չեն առաջադրելու վարչապետի թեկնածու», - պատմում է Փաշինյանը՝ նշելով, որ դա իր տպավորությունն է, ու եթե սխալ է հասկացել՝ թող խմբակցությունները մեկնաբանություն անեն։

01։08 Վարչապետը պատմեց հավաքվածներին, որ ներկայացրեց իր տեսակետը պատգամավորներին՝ նա հրաժարական է տալիս, իսկ ԱԺ-ն չի գրգռում մարդկանց։ «Ես ասացի, որ լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ ես հրաժարական կտամ, խմբակցությունները թեկնածու չեն առաջադրի․․․ ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ ընտրություններ», - պատմել է նա։

Նա նշեց, որ եթե հրաժարական տա, իսկ ՀՀԿ-ն ՀՅԴ-ն կամ Ծառուկյան դաշինքը առաջադրեն թեկնածու, նրանք պետք է գիտակցեն, որ հանրության շրջանում դա ռեակցիա է առաջացնելու։

Լուսանկարը՝ Մհեր Ղազարյանի
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---