Հայաստանի գինու տոնն՝ ԱՊՀ աշնանային գաստրոիրադարձությունների առաջին եռյակում

Հայաստանի գինու տոնն՝ ԱՊՀ աշնանային գաստրոիրադարձությունների առաջին եռյակում

PanARMENIAN.Net - Գինու համաժողովրդական տոնը Հայաստանում ընդգրկվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ-ում 2018-ի աշնան ամենապահանջված գինու և գաստրոնոմիական տոների և փառատոների եռյակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

Էնոգաստրոտուրիզմի պահանջված ուղղություններն ԱՊՀ-ում հետևյալն են՝ Ադրբեջան, Հայաստան և Մոլդովա:

Ըստ գործակալության, վարկանիշը գլխավորում են Նռան տոնն Ադրբեջանում, Գինու համաժողովրդական տոնը Հայաստանում և Գինու ազգային օրը Մոլդովայում:

Վարկանիշը կազմվել է ըստ շրջագայությունների պահանջարկի և իրադարձության եզակի բնույթի: Գինու համաժողովրդական տոնը Հայաստանում կնշվի հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի Արենի գյուղում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---