Փաշինյան․ Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը (վիդեո)

Փաշինյան․ Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի մոտ հանրահավաքի մասնակիցների հասցեին ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) թիկնապահների հնչեցրած հայհոյանքներին, հարցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք տեղյակ է այդ միջադեպին և ինչ դիրքորշում ունի:

Ի պատասխան, Փաշինյանն ասել է, որ սա նշանակում է՝ որոշ դեպքերում իրավապահ մարմինները լավ չեն կատարել իր՝ օլիգարխներին և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու հրահանգը:

«Եթե պատշաճ կերպով այդ հրահանգները կատարված լինեին, ապա այդ հայհոյանքները չէին հնչի, կարծում եմ, որ իրավապահ մարմինները կլրացնեն իրենց բացթողումը: Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով այդ միջադեպով կան բերման ենթարկվածներ:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ի թիկնապահները հայհոյել են խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին: Միջադեպից հետո բերման են ենթարկվել Գրիգորյանի կողմնակիցները:

Ուշադրություն. տեսանյութում հնչում են հայհոյանքներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---