Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով հետաքննություն է սկսվել 4 հոկտեմբերի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը (IDPC) հետաքննություն է սկսել Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով, որի արդյունքում ոճրագործներին կարող էր հասանելի դառնալ 50 մլն աքաունթ: Հետաքննության ընթացքում հանձնաժողովը մտադիր է ստուգել, թե ինչպես է Facebook-ը կատարում անձնական տվյալների անվտանգության ապահովման իր պարտավորությունները, նշվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով: IDPC-ն տվյալների պաշտպանության գծով Եվրամիության գլխավոր կանոնակարգողն է: Ըստ պարբերականի, հանձնաժողովը կարող է տուգանել Facebook-ը գլոբալ հասույթի 4%-ով, այսինքն՝ 1,6 մլրդ դոլարով: Սա կլինի տվյալների պաշտպանության մասին եվրոպական նոր օրենքի իրական կիրառման առաջին ծավալուն նախադեպը: Ավելի վաղ Facebook ընկերությունը հայտարարել էր, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել:Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |