Ծառուկյանը կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի հետ

Ծառուկյանը կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի հետ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 4-ի երեկոյան հանդիպում կունենա ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նա հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է հոկտեմբերի 4-ին:

Տոնոյանը բացարձակ ապատեղեկատվություն է որակել մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն դիրքորոշում չի հայտնել վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ «Պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարեց, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---