ՀՀ հավաքականները հաղթել են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում

ՀՀ հավաքականները հաղթել են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակները շարունակում են հաջող հանդես գալ Բաթումում, որտեղ ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային օլիմպիադան:

9-րդ տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթել է հնդիկներին (2,5:1,5), իսկ կանանցը` իրանցիներին (3:1): Հայաստանի ընտրանիներն ունեն 15-ական միավոր:

Կանայք առաջատար չինուհիներից պակաս են վաստակել մեկ միավոր և զբաղեցնում են աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Տղամարդկանց պայքարում 16 միավորով առաջատարը լեհերն են, իսկ Հայաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Անգլիայի ներկայացուցիչները բաժանում են 2-5-րդ տեղերը:

Հոկտեմբերի 4-ին, օլիմպիադայի նախավերջին տուրում, հայ շախմատիստուհիները կմրցեն ադրբեջանցիների, իսկ տղամարդիկ՝ ամերիկացների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---