Շիրակի մարզպետը կդիմի դատարան՝ իր մասին ապատեղեկատվություն տարածելու համար

Շիրակի մարզպետը կդիմի դատարան՝ իր մասին ապատեղեկատվություն տարածելու համար

PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը պատրաստվում է դատարան դիմել հայաստանյան թերթերից մեկում իր մասին հրապարակված ապատեղեկատվության համար, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:

Թերթը գրել էր, թե մարզպետն օրեր առաջ քաղաքաշինական նորմերի խախտման պատճառով հանձնարարել էր փակել Գյումրու նորաբաց «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք:

Նա նշել է, որ անձամբ մի քանի անգամ այցելել է «Արեգակ»:

Թերթի հրապարակմանը մարզպետն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ միշտ զարմացել է տարատեսակ «ախմախություններ հրապարակողների ու առավել ևս տարածողների վրա»:

Գյումրիի Աբովյան ճեմուղում սեպտեմբերին բացվել է ներառական փուռ-սրճարան, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---