// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գուլպաների սիրահար Կանադայի վարչապետին «հայեցի» նվեր է սպասում Երևանում

Գուլպաների սիրահար Կանադայի վարչապետին «հայեցի» նվեր է սպասում Երևանում

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կժամանի ՀՀ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ կապակցությամբ իր յուրահատուկ գուլպաներով բոլորին հայտնի վարչապետի համար Հայաստանում պատրաստվել է հատուկ նվեր՝ հայկական դրոշի գույներով «վարչապետական» գուլպաներ:

Մտահղացման հեղինակը դիզայներ Էդուարդ Քանքանյանն է: Նրա խոսքով՝ պատրաստվել է հատուկ գուլպաների 2 զույգ՝ Կանադայի և ՀՀ վարչապետերի համար:

«Մենք նվերի փաթեթները փոխանցել ենք կառավարություն, որտեղ խոստացել են, որ կփոխանցեն Կանադայի վարչապետին»,- պատմել է PanARMENIAN.Net -ին Քանքանյանը:

Դիզայները հույս ունի, որ նվերը Տրյուդոյին անձամբ կփոխանցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական միջավայրում, և դա կհայտնվի միջազգային մամուլում, ինչը, Քանքանյանի կարծիքով, Հայաստանի համար շատ դրական էֆեկտ կունենա:

Նրա խոսքով՝ նվերը փոխանցելու գաղափարը կներկայացվի կանադական կողմին. «Հուսով եմ՝ իրենց կողմից չեն մերժի»:

Նվերի փաթեթի մեջ, բացի գուլպաներից, ընդգրկվել է նաև հայկական կոլեկցիոն կոնյակ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց
Ձեռնպահ են մնացել միայն AfD և die Linke խմբակցությունները
Հրադադարը հաստատվեց ռազմական գործողությունների մեկնարկից միայն 4 օր անց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ին