Օդային ուղևորահոսքը սեպտեմբերին աճել է 9,3%-ով

Օդային ուղևորահոսքը սեպտեմբերին աճել է 9,3%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 278,719 մարդ՝ գերազանցելով 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը 9.3%-ով, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.1%-ով: Եթե 2017-ի սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245,363 ուղևոր, ապա 2018-ի սեպտեմբերի ցուցանիշը կազմել է 262,815 ուղևոր:

Սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15,904 մարդ: 2017 թվականի նույն ամսվա 9646 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 65%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---