«Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Ազնավուրին

«Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Ազնավուրին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին:

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ոչ միայն հայտնի երգիչ էր, այլ նաև կինոյի լեգենդ է, որը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։«Շառլ Ազնավուրը բացարձակ արտիստ է։ Երգիչ էր, երգահան, երգեր է գրել նաև ֆիլմերի համար... նա նաև մեծ դերասան է, ով գրել է սցենարներ։ Նրա կարիերան կինոյում հիանալի է»,- հաղորդագրության մեջ նշել է ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ Ալեն Թերզյանը, հայտնում է Panorama.am-ը sivtelegram.media-ի վրա հղումով:

Փետրվարի 22-ին կայանալիք «Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությանը Ազնավուրին հարգաքի տուրք կմատուցվի:

Ազնավուրը նկարահանվել է «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո», «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Արարատ» և այլ ֆիլմերում, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:

Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:

Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով:«Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով:

Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---