ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն 5 հոկտեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել 1932-33թթ. մեծ սովը՝ Գոլոդոմորը, ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ: «Շնորհակալ ենք ԱՄՆ Սենատին և բանաձևի գլխավոր համահեղինակներ Ռոբերտ Պորտմանին և Ռիչարդ Դուրբինին այդ պատմական որոշման համար»,-հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը: Ընդունված փաստաթղթում դատապարտվում են մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները, այդ թվում ինքնորոշման և խոսքի ազատության ոտնհարումը, որ կատարել են ԽՍՀՄ իշխանություններն ուկրաինացի ժողովրդի դեմ, ինչպես նաև խորին ցավակցություն է հայտնվում սովի զոհերին և նրանց հարազատներին, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, բանաձևով կոչ է արվում տարածել տեղեկատվությունը ուկրաինացի ժողովրդի ողբերգության մասին՝ իրազեկվածությունն աշխարհում բարձրացնելու նպատակով: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը, նմանատիպ բանաձևի նախագիծ է ընդունել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն, որը քննարկվելու է նաև ընդլայնված նիստում: Ըստ Ուկրաինայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, Ուկրաինայի կորուստները 1932-34թթ. գոլոդոմորի հետևանքով զանգվածային մահացության պատճառով կազմել են 3,9 մլն մարդ, ինչը կազմում է Ուկրաինայի բնակչության 13 տոկոսը: Ըստ հետազոտողների, այդ շրջանում ԽՍՀՄ-ում ընդհանուր առմամբ սովից մահացել է 8,7 մլն մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |