Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

PanARMENIAN.Net - Նոբելյան հանձնաժողովը 2018 թվականին խաղաղության մրցանակին են արժանացել կոնգոլեզցի բժիշկ Դենիս Մուքվեգեն և եզդի ակտիվիստ Նադիա Մուրադը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Մուքվեգեն պատերազմի ժամանակ օգնել է սեռական բռնության ենթարկված կանանց, իսկ Մուրադը գերեվարվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից և բռնաբարվել: Նա հանրությանը միջազգային տարբեր հարթակներից պատմել է իր և այլ կանանց տառապանքների մասին:

2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է «Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը» (ICAN):

Խաղաղության մրցանակը,համաձայնԱլֆրեդ Նոբելի կտակի, շնորհվում Է այն անձին, որն առավել մեծ հաջողությունների Է հասել կամ մյուսներից ավելին է արել ժողովուրդների համախմբման և գործող բանակների թվաքանակի կրճատման գործում, ինչպես նաև խաղաղության կոնգրեսների անցկացման և դրանց վրա ուշադրություն հրավիրելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---