Windows 10-ի թարմացումից հետո օգտատերերը բողոքում են ֆայլերի անհետացումից

Windows 10-ի թարմացումից հետո օգտատերերը բողոքում են ֆայլերի անհետացումից

PanARMENIAN.Net - Windows 10-ի թարմացումից հետո օգտատերերը սկսել են բողոքել, որ համակարգը հեռացրել է իրենց ֆայլերը: Ֆայլերը հեռացվում են բացառապես «Իմ փաստաթղթերը» թղթապանակից մինչև Windows 10 (1809) թարմացման ընթացքում, գրում է Lenta.ru-ն MSPoweruser պորտալի վրա հղումով:

«Փաստաթղթեր» թղթապանակն ամբողջությամբ ջնջվել է, բոլոր տվյալները՝ Word ֆայլերը, աղյուսակները, այլ փաստաթղթեր, ամբողջը կորել է: Ամեն ինչ հեռացվել է, վերջին պահուստային պատճենը շատ վաղուց էր արվել»,-գրել է Twitter-ում օգտատերերից մեկը:

Մեկ այլ օգտատեր Microsoft-ի ֆորումում պատմել է, որ համակարգը հեռացրել է 220 գիգաբայթ տվյալ, որոնք հավաքել է 23 տարի շարունակ: Նրան միայն խորհուրդ են տվել կանոնավոր կերպով պահուստային պատճեններ անել, առանց պատճառները պարզաբանելու:

Բացի այդ, նոր վարկածում խնդիրներ կան կապված Skylake և ավելի նոր սերնդի Intel պրոցեսորների հետ համատեղելիության առումով: Արդյունքում չիպի ծանրաբեռնվածությունն աճում է, իսկ նոութբուքերի դեպքում նվազում է ինքնավար աշխատանքի ժամանակը:

Ընկերությունն արձագանքել է և զգուշացումներ է անում թարմացումից առաջ, որի ընթացքում կարելի է վերադառնալ համակարգի նախկին տարբերակին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---