ՊՆ. Հայ դիրքապահները Նախիջևանի հատվածում սահմանախախտ են հայտնաբերել

ՊՆ. Հայ դիրքապահները  Նախիջևանի  հատվածում սահմանախախտ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ են հայնաբերել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովյաննիսյանը:

Նա գրել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։

Հովհաննիսյան հայտնել է, որ նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են նախիջևանյան սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը։

Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նախիջևանում, ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:

Վերջին շրջանում նաև հայ-թուրքական սահմանին են հաճախակիացել սահմանը խախտելու դեպքերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---