Ինդոնեզիայում ավիակարգավարը երկրաշարժի ժամանակ կյանքի գնով փրկել է ինքնաթիռը

Ինդոնեզիայում ավիակարգավարը երկրաշարժի ժամանակ կյանքի գնով փրկել է ինքնաթիռը

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի իշխանություններն ու բնակիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհում սոցցանցերի օգտատերերը հետմահու մեծարում են 21-ամյա ավիակարգավար Անտոնիուս Գունավան Ագունգային: Նա զոհաբերել է իրեն՝ դուրս բերելով ինքնաթիռը աղետի գոտու սահմաններից:

Երիտասարդ ավիակարգավարը ղեկավարում էր ինքնաթիռի թռիչքը Սուլավեսի կղզու Պալու օդանավակայանում այն պահին, երբ սկսվել է երկրաշարժը: Սակայն նա հրաժարվել է լքել փլուզվող կարգավարական խցիկը, մինչև որ ինքնաթիռը չի բարձրացել օդ, գրում է BBC-ին:

Նրա գործընկերները, որոնք այդ պահին զբաղված չէին, տարհանվել են 4-հարկանի աշտարակից, մինչդեռ Ագունգան մնացել է և կապ պահպանել անձնակազմի հետ: Երբ ինքնաթիռը պոկվել է գետնից, նոր ստորգետնյա ցնցում է եղել և կարգավարական աշտարակի տանիքը սկսել է փլվել: Ագունգան դուրս է թռել պատուհանից՝ կոտրելով ձեռքերը, ոտքերն ու ողերը:

Նա մահացել է ուղղաթիռում, որը նրան հատուկ կլինիկա էր տեղափոխում:

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1558-ի: Ըստ Կարմիր խաչի, այս կամ այն չափով տուժել է ավելի քան 1,6 մլն մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---