Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1648-ի, ևս 563 մարդ անհետ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է քաղաքականության, արդարադատության և անվտանգության հարցերի համակարգող նախարար Վիրանտոն, հայտնում է «Դետիկ» պորտալը:

«Անհրաժեշտ է շտապ հուղարկավորություններ անցկացնել կանխելու համար վարակիչ հիվանդությունների տարածումը»,-ասել է նա, գրում է «Կոմերսանտը»:

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, հետագայում գրանցվել է 360 հետցնցում: Հզոր ստորգետնյա ցուցնցումների հետևանքով ցունամի առաջացավ, որի ալիքների բարձրությունը հասնում էր 5-7 մետրի: Ավելի քան 70.000 մարդ ստիպված է եղել հեռանալ տնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---