Հոկտեմբերի 7-12-ը ֆրանսիական RFI ռադիոկայանը հայերեն հաղորդում կհեռարձակի

Հոկտեմբերի 7-12-ը ֆրանսիական RFI ռադիոկայանը հայերեն հաղորդում կհեռարձակի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական RFI ռադիոկայանը մինչև գագաթնաժողովի ավարտը կխոսի հայերեն։

Հայերեն հաղորդումը կհեռարձակվի 19․10-ին ու 22․10՝ 15 րոպեով, 102․4 հաճախականությամբ։ Հաղորդման հեղինակն ու վարողն է RFI-ի հայազգի լրագրող Ելենա Գաբրիելյանը, հայտնում է Panorama.am-ը։

Հայերեն հաղորդման ընթացքում Ելենա Գաբրիելյանը ներկայացնելու է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, թե ինչպես ֆրանսերեն լեզուն, մշակույթը կարող են փոխել կյանքը։

RFI ռադիոկայանը Երևանում հեռարձակվում է 102.4 FM հաճախականությամբ 1995թ․-ից՝ ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով։

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Այն կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---