ՌԴ ԱԳ փոխնախարար. Կա մեկ հեռանկար՝ ԼՂ խաղաղ կարգավորումը

ՌԴ ԱԳ փոխնախարար. Կա մեկ հեռանկար՝ ԼՂ խաղաղ կարգավորումը

PanARMENIAN.Net - Գոյություն ունի մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետական քարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Ադրբեջանցի և հայ ժողովրդների անվտանգության, կայունության ու զարգացման կենսական շահն է ընկած բանակցային գործընթացի հիմքում և դա բանակցությունների քաղաքական շարժիչը, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է:

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը Ռուսաստանը սերտորեն գործակցում է եռյակի մյուս անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հետ: Համանախագահների ընդհանուր գծի և այն որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մենք ևս ձգտում ենք անել այն ամենն, ինչ հնարավոր է՝ աջակցելու համար հակամարտության կողմերին խաղաղ պայմանավորվածություններ մշակելու գործում»,-հայտարարել է Կարասինը:

Ըստ նրա, ՌԴ այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում: Այն գրանցված է ՌԴ Արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած հանդիպումներում, նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---