Փաշինյանի կոչը՝ քաջալերել մեղադրելու փոխարեն դեկտեմբերին ընտրությունների օգտին հանդես եկող պատգամավորներին

Փաշինյանի կոչը՝ քաջալերել մեղադրելու փոխարեն դեկտեմբերին ընտրությունների օգտին հանդես եկող պատգամավորներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել քաղաքացիներին ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հադես եկող պատգամավորներին «մեղադրելու փոխարեն քաջալերել»:

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել, և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը», - գրել է վարչապետը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա: ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, և որ ինքը պատրաստ է «յուրաքանչյուր պահի կանգնել նրա կողքին»:

Ավել վաղ «Հանրապետական» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---