Ֆրանկոֆոնիային նվիրված գեղաթերթիկ է մարվել

Ֆրանկոֆոնիային նվիրված գեղաթերթիկ է մարվել

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային։

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:

Նամականիշն իր մեջ ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի լոգոտիպը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---