Google+-ը փակվում է

Google+-ը փակվում է

PanARMENIAN.Net - Google ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2019-ի օգոստոսը կփակի Google+ սոցցանցը: Դրանից հետո ծառայությունից կկարողանան օգտվել միայն Google-ի կորպորատիվ հաճախորդները:

Google+-ը սկսել է գործել 2011-ին, այն ժամանակ, Google ընկերությունը կարծում էր, որ այն կդառնա Facebook-ի մրցակիցը, սակայն ապարդյուն: ԶԼՄ-ները համարում են, որ դա Google-ի գլխավոր անհաջողություններից մեկն է:

Ընկերությունը հայտարարել է, որ Google+-ը պահաջված չէ օգտատերերի շրջանում, ավելի քան 90%-ը մոտ 5 վայրկյան է անցկացնում ծառայությունում: «Հաշվի առնելով դժվարությունները և շատ ցածր պահանջարկը օգտատերերի շրջանում՝ մենք որոշել ենք ապագործարկել այն»,-ասվում է հայտարարության մեջ: Օգտատերերը, ինչպես հավաստիացրել է ընկերությունը, հրահանգներ կստանան իրենց տվյալները տեղափոխելու և պահպանելու վերաբերյալ, գրում է «Վեդոմոստին»:

Ծառայությունը փակելու մեկ այլ պատճառ է տվյալների զանգվածային արտահոսքը, որը տեղի ունեցավ ամռանը: Արտահոսքի հետ կապված խնդիրները կարգավորել այդպես էլ չստացվեց:

Խոցելիությունը կարող էր առնչվել ավելի քան 50.000 աքաունթի: Աշխատանքի խափանման պատճառով այլ օգտատերերին կարող էին հասանելի դառնալ գաղտնի տվյալները, որոնք տեղադրվել են 2015-2018թթ.: Google ընկերությունը հայտարարեց, որ խափանումը վերացված է, սակայն այդպես էլ հայտնի չեղավ հաքերներն օգտվել են ցանցի խոցելիությունից, թե ոչ:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն