ՀՀ-ն «Օսկարի» է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը

ՀՀ-ն «Օսկարի» է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը

PanARMENIAN.Net - 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» դրամատիկ ֆիլմն ընդգրկվել է 2019թ. «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմն առաջադրել է Հայաստանը: Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Թեև «Սպիտակի» հիմքում իրական իրադարձություններ են և կան էպիզոդներ, որ նկարահանվել են ըստ ականատեսների պատմությունների, ֆիլմը չի կարելի ժամանակագրություն համարել: Ռեժիսորը միտումնավոր է կադրից դուրս թողնում վիզուալ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ֆիլմում գրեթե չեն խոսում՝ կերպարների վիշտը լռակյաց է: Ինքը ռեժիսորն այն ֆիլմ ռեքվիեմ է համարում:

Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»:

Ընդհանուր առմամբ մրցանակի հավակնորդների ցուցակում 87 երկիր կա: ՌԴ-ն առաջադրել է Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբորը»:

2018-ին Հայաստանը «Օսկարի» էր ներկայացրել ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---