ԱՄՀ-ն զգալի բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն զգալի բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է ՀՀ տնտեսության աճի 2018թ. կանխատեսումը 3.4%-ից մինչև 6%: Այդ մասին ասվում է ԱՄՀ համաշխարհային տնտեսության (Challenges to Steady Growth) հոկտեմբեր ամսվա տեսության մեջ:

ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը: ՀՆԱ աճը 2018-ին կանխատեսվում է 3% մակարդակում, իսկ 2019-ին՝ 4.4%:

ԱՄՀ-ն բարելավել է նաև 2018թ. տնտեսական աճի կանխատեսումը ընդհանուր առմամբ ԱՊՀ համար՝ 2.2%-ից մինչև 2.3%: Ամենամեծ աճը տարածաշրջանում ԱՄՀ-ն կանխատեսում է Թուրքմենստանում՝ 6.2%, ամենացածրն Ադրբեջանում՝ 1.3%:

ՀՀ բյուջեով տնտեսական աճը 2018-ի արդյունքում նախատեսված էր 4,5%–ի չափով: Մասնավորապես՝ կանխատեսվում էր` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ:

Ավելի վաղ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2018-ի համար՝ այն 4%-ից հասցնելով 5.3%-ի: Այդ մասին ասվում է բանկի 2018-ի Ասիայի զարգացման վերաբերյալ նոր տեսության մեջ: Բացի այդ, ԱԶԲ-ն բարձրացրել է նաև ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2019-ի համար՝ 4.2%-ից մինչև 4.5%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---