ՀՔԾ-ն` Աշոտյանին․ Հրապարակեք սպառնալիքների փաստերը կամ հերքեք ձեր խոսքերը

ՀՔԾ-ն` Աշոտյանին․ Հրապարակեք սպառնալիքների փաստերը կամ հերքեք ձեր խոսքերը

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացած որոշ ՀՀԿ-ականների վրա ճնշում է բանեցվել։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նաև հարցրել էր, թե՝ հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն իրեն սպառնում, որովհետև «մինչև այդ սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»։

Հատուկ քննչական ծառայությունը, այդ առիթով արձագանքելով պատգամավորի հայտարարությանը, կոչ է արել պատգամավորին հրապարակել ՀՔԾ կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում պահանջում են հրապարակային հերքում

«Հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից», - նշվում է հայտարարությունում։

Արմեն Աշոտյանն էլ խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---