Զազը, Անջելիք Քիջոն, Մելոդի Գառդոն և DJ Ֆուլամուռը՝ Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին

Զազը, Անջելիք Քիջոն, Մելոդի Գառդոն և DJ Ֆուլամուռը՝ Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ՝ լուսային և ձայնային գերժամանակակից հնարքներով, թատերականացված և պարային բեմադրություններով:

Համերգի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, բեմում կլինեն նաև Անջելիք Քիջոն, Մելոդի Գառդոն, DJ Ֆոլամուռը:

Գալա-համերգը նվիրվելու է աշխարհռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են: Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:

Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---