ԱՊՀ Գործկոմի քարտուղար. Փաշինյանի և Ալիևի հանդիպումը նվազեցրել է ԼՂ-ում լարվածությունը

ԱՊՀ Գործկոմի քարտուղար. Փաշինյանի և Ալիևի հանդիպումը նվազեցրել է ԼՂ-ում լարվածությունը

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:

«Ինքս եմ ականատեսը եղել, թե ինչպես են մի քանի անգամ այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Արդյունքն ակնհայտ է՝ այժմ լարվածությունը հակամարտության գոտում մի փոքր նվազել է»,-ասել է Լեբեդևը Մինսկում, գրում է «Ինտերֆաքս-Բելառուսիան»:

Ըստ նրա, համապատասխան ցուցումներ են տրվել երկու պետությունների իրավասու կառույցներին լարվածության նվազեցման ուղղությամբ: «Մեծ հույսեր ունենք, որ այս առաջին բովանդակային շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա այդ հակամարտության կարգավորման համար»,-ասել է Լեբեդևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին ասել էր, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։ «Քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշել է վարչապետը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---