Շարմազանով. Առանց նախկին հանցագործությունները ճանաչելու հնարավոր չէ խուսափել նորերից

Շարմազանով. Առանց նախկին հանցագործությունները ճանաչելու հնարավոր չէ խուսափել նորերից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Թուրքիայում Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների 3-րդ միջազգային համաժողովին խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասել է, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից:

«Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից», - ասել է Շարմազանովը:

Փոխխոսնակը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Նա անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---