Փաշինյանն ու Մակրոնը մարել են Ազնավուրին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ

Փաշինյանն ու Մակրոնը մարել են Ազնավուրին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում ի պատիվ մեծն շանսոնիե Շառլ Ազնավուրի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ:

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան):

Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից:

Նամականիշի չափսերն են` 40,0 x 40,0 մմ, գեղաթերթիկինը` 90,0 x 70,0 մմ: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը, հայտնում է«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը::

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---