Կանադայի վարչապետ. Ֆրանկոֆոն երկրները պետք է համախմբվեն ոչ միայն ճառերի, այլ ապագայի շուրջ

Կանադայի վարչապետ. Ֆրանկոֆոն երկրները պետք է համախմբվեն ոչ միայն ճառերի, այլ ապագայի շուրջ

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոն երկրները պետք է համախմբվեն ոչ միայն իրենց ճառերի շուրջ, այլ ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել: Այդ մասին ՖՄԿ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

«Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել այս հրաշալի երկրի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին, այս երկրին, որը ստանձնեց հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Կանադայի վարչապետը խոսել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկիրն է, որի ժառանգն ու ներկայացուցիչն էր այդ մեծ մարդը։ «Ես չեմ կարող չարտահայտել իմ խորը կարեկցանքը մեծ մարդուն՝ Շառլ Ազնավուրին, ում անչափ սիրում էի։ Բոլորս, ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համախմբվեց և հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրին։ Նա մանրամասն տեսնում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները , մեր մշակույթների բոլոր նրբությունները։ Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է նաև այստեղ»,- նշեց Ջասթին Տրյուդոն։

Նա ասել է նաև՝ բնավ չի նշանակում, որ ֆրանկոֆոն երկրներն ամեն ինչի շուրջ համաձայն են, բայց միասին կարողացել են ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են միմյանցհանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ պետությունները կարող են զարգանալ, լսել իրար և այդ ամենը ֆրանսերենով։

«Ձեր երկիրն ունենա 90 մլն կամ 9 մլն բնակչություն, դուք լիիրավ անդամ եք մեր կազմակերպության»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթը սկսել է անսահման ցավն արտահայտելով լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:Վարչապետն առաջարկել է նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, նրա հիշատակը տոնել ջերմ ծափահարություններով և ողջունել Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---