Կարեն Մարգարյանը` պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն

Կարեն Մարգարյանը` պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալն է գրանցվել Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան Oլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։

Նա պոկել է 141կգ, հրել 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար և նվաճելով չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հոկտեմբերի 12-ին մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ)։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---