Քոչարյանը՝ Bloomberg-ին. Առայժմ նպատակ չունեմ վերադառնալ ղեկավարի պաշտոնի

Քոչարյանը՝ Bloomberg-ին.  Առայժմ նպատակ չունեմ վերադառնալ ղեկավարի պաշտոնի

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ չնայած վերադարձել է քաղաքականություն, այնուամենայնիվ առայժմ «ինքն իր առջև նպատակ չի դրել վերադառնալ ղեկավարի պաշտոնի»։

«Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը» վերտառությամբ նյութում հեղինակը գրում է, որ Հեղափոխությունից հինգ ամիս անց Կրեմլի հետ մոտ հարաբերություններ ունեցող Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն՝ «մարտահրավեր նետելով նոր կառավարությանը»։

«Քոչարյանը, ով առերեսվել է հնարավոր ազատազրկման վտանգին, իր նախագահության տասնամյակի ավարտին 10 մահվան մեղադրանքով, քննադատում է Փաշինյանի «հեղափոխական ռոմանտիզմը», - գրում է աղբյուրը։

Նշվում է, որ Փաշինյանը տենչում է կենտրոնացնել իր ձեռքում երկրի օրենսդիր մարմնի իշխանությունը, որը դեռևս գտնվում է Քոչարյանի՝ «իրեն իշխանության ղեկին հաջորդող ընտրած ուժի ձեռքում» (ակնարկ ՀՀԿ-ին՝ խմբ․)։

Աղբյուրը հավելում է նաև, որ Փաշինյանը մեծ աջակցություն է վայելում հանրության շրջանում, որի զայրույթն են շարժել «նախորդ ռեժիմի համակարգային կոռուպցիան և անօրինականությունները, որոնք աղքատության մեջ են թողել բազմաթիվ քաղաքացիների»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---