ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման կազմով զորավարժությունն ավարտվել է

ՀՀ  և ՌԴ  զորքերի  միացյալ խմբավորման կազմով   զորավարժությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվանզորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է: Պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով:

Լայնածավալ կրակային վարժանքին ներգավված էին անօդաչու թռչող սարքեր, հետախուզության հատուկ նշանակության խմբեր, կրակային տարբեր միջոցներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա:

Զորավարժության նպատակն էր կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---