Սարատովցի պատգամավորը փորձնական մեկ ամիս 3500 ռուբլով կապրի (վիդեո)

Սարատովցի պատգամավորը փորձնական մեկ ամիս 3500 ռուբլով կապրի

PanARMENIAN.Net - Սարատովի մարզային խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն փորձնական մեկ ամիս կապրի 3500 ռուբլով (մոտ 25,700 դրամ), հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Youtube-ում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Բոնդարենկոն և մարզի սոցապ արդեն նախկին նախարար Նատալյա Սոկոլովան վիճում են, թե ամսական որքան գումար է հարկավոր կյանքի նվազագույն պայմաններն ապահովելու համար.Սոկոլովան պնդել է, որ 3500 ռուբլին բավարար է։

Ավելի ուշ նրան ազատել են նախարարի պաշտոնից։ Չնայած սրան, Բոնդարենկոն որոշել է այնուամենայնիվ մեկ ամիս անցկացնել՝ ծախսելով ընդամենը 3500 ռուբլի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---