Թրամփը հայտարարել է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին

Թրամփը հայտարարել է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի հնարավոր պաշտոնանկությունը: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հնարավոր է նա հեռանա: Կարծում եմ, որ նա յուրօրինակ ժողովրդավար է, եթե ուզում եք իմանալ: Որոշակի փուլում բոլորն են հեռանում, սա Վաշինգտոնն է»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով Մեթթիսի հրաժարականի մասին հարցին, գրում է Deutsche Welle-ն:

Նա հավելել է, որ առաջիկայում նրա վարչակազմը կարող են լքել նաև այլ աշխատակիցներ, սակայն հավելել է, որ «Սպիտակ տանը քաոս չկա», ինչպես որոշ ԶԼՄ-ներ են ներկայացնում: «Դրանք կեղծ լուրեր են»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

Սեպտեմբերին The Washington Post-ը գրել էր Թրամփի և Մեթթիսի միջև տարաձայնությունների մասին՝ վերջինս, իբր, քննադատական արտահայտություններ է թույլ տվել իրեն ԱՄՆ նախագահի հասցեին: The New York Times-ն իր հերթին հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը տարաձայնություններ ունի ՊՆ ղեկավարի հետ ՆԱՏՕ-ի, Հարավային Կորեայի հետ զորավարժությունների և Իրանի հետ միջուկային գործարքի հարցերում: Ըստ թերթի, Մեթթիսը կհեռանա պաշտոնից նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---