Թբիլիսիի հայերը ցույց են արել ի պաշտպանություն քաղաքի հայկական ժառանգության

Թբիլիսիի հայերը ցույց են արել ի պաշտպանություն քաղաքի հայկական ժառանգության

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Թբիլիսում տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» կարգախոսով բողոքի ակցիա։ Կիրակնօրյա պատարագից հետո մի քանի տասնյակ ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվել են դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք են կարդացել, ծխականները մոմ վառել և գնացել, ասվում է «Վրաստանի հայ համայնքի» հաղորդագրության մեջ:

«Ցույցին» մասնակցել են միայն «Վրաստանի հայ համայնքի» ներկայացուցիչները։ Մնացած բոլոր կազմակերպությունները ձեռնպահ են մնացին միջոցառմանը մասնակցելուց։ Ներկա չէին նաև հայկական ազգանուն ունեցող Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները, չկային նաև վրաց հասարակության ներկայացուցիչներ։

«Ցանկանում ենք հուսալ, որ այնպես, ինչպես անցկացվեց այս «բողոքի ցույցը» այն բանի հետևանքն էր, որ որևէ նախապատրաստական աշխանտանքներ, ցույցի կազմակերպման շուրջ որևէ խորհրդակցություն չէր անցկացվել, և հայ հասարակության ներկայացուցիչները տեղեկացել են ցույցի անցկացման մասին ընդամենը երկու օր առաջ՝ սոցիալական ցանցերի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թբիլիսիի 19-րդ դարի հայկական Շամխորեցոց կամ Կարմիր Ավետարան, Սբ Աստվածածին եկեղեցուն, որը համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը, փլուզման վտանգ է սպառնում:Երբեմնի հայաշատ Հավլաբարի` ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին կամ այն ինչ դրանից մնացել է, այժմ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---