Իրաքում մոտ 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից

Իրաքում մոտ 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից

PanARMENIAN.Net - Իրաքի հարավային Բասրա գավառում խմելու ջրից մոտ 110 հազար մարդ է թունավորվել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Բասրայի գրասենյակի տնօրեն Մահդի աթ Թամիմին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Al-Sumaria-ի վրա հղումով:

Տնօրենը հավելել է, որ կոմիսարիատը պահանջում է կենտրոնական կառավարությունից և տեղական իշխանություններից պարզ և լուրջ դիրքորոշում որդեգրել այդ հարցում:

Ավելի վաղ հայտարարվել էր 27 հազար տուժածի մասին:

Իրաքում դեռևս հուլիսից բողոքի ցույցեր են ընթանում: Նավահանգստային Բասրայում իրավիճակը սրվել է ցուցարարներից մեկի մահվանից հետո, որոնք բողոքում էին գործազրկության և կոմունալ ոլորտի վիճակի վատթարացման համար: Բողոքները Բասրայից տարածվեցին և շարունակվեցին Մայսանում, Քերբելայում, Նաջաֆում, Դի Քարում և Բաբիլում: Ցուցարարներին սատարեց իրաքցի շիաների հոգևոր առաջնորդ Ալի աս Սիստանին: Ցուցարարները պահանջում էին իշխանություններից վերջ դնել էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներին: Իրավիճակը բարդացավ 50 աստիճան շոգի պատճառով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---