ՀՀ-ում դատավորի միջին թոշակը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից

ՀՀ-ում  դատավորի  միջին թոշակը 12,5 անգամ մեծ է  35 տարվա  ստաժ ունեցողի թոշակից

PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344,000 դրամ է:

Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է, մասնավորապես` Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի միջին չափը կազմում է 670,000 դրամ, դատավորներինը` 522,000 դրամ, դատախազներինը` 384,000 դրամ, քննչական ծառայության ծառայողներինը` 441,000 դրամ:

Աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի առկայության դեպքում կազմում է 41,625 դրամ, իսկ մոտ 17,000 կենսաթոշակառու ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ:

Ստացվում է, որ Հայաստանում դատավորի թոշակի միջին չափը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից:

Գործող կառավարությունն իրավական ակտերի նախգծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել վերոհիշյալ օրենքի փոփոխության նախագիծը, որն առաջարկում է կենսաթոշակ ստացող պաշտոնատար անձանց համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ` մեղմելու կենսաթոշակների չափերի մեծ անհամաչափությունը:

Նախ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու լիազորությունը վերապահվելու է Հայաստանի կառավարությանը։

Ընթերցեք նաև՝ Նվազագույնից մինչև նախագահական. Ով ինչքան թոշակ է ստանում Հայաստանում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---