Հոկտեմբերի 16-ին գործադիրի արտահերթ նիստ կա. Ակնկալվում է՝ Փաշինյանը հրաժարական կտա

Հոկտեմբերի 16-ին գործադիրի արտահերթ նիստ կա. Ակնկալվում է՝ Փաշինյանը հրաժարական կտա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ, հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով մտադիր է հրաժարական տալ: Նա մասնավորապես նշել էլ, որ հրաժարական կտա հոկտեմբերի16-ին, և ըստ մոտավոր հաշվարկների ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

Փաշինյանը հուշագիր է ստորագրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որով վերջինիս գլխավորած խմբակցությունը պարտավորվում է իր հրաժարականից հետո չառաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, երկու անգամ անընդմեջ դեմ քվեարկել որևէ այլ ուժի կողմից ներկայացված թեկնածուին, ինչից հետո ԱԺ-ն կլուծարվի օրենքի ուժով:

ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելու և վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին են հայտարարել նաև «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած ավելի քան քսան պատագամավոր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---