Գագիկ Հարությունյանն ու իր հոլոնդացի գործընկերները քննարկել է ՀՀ-ում դատական անկախությունը

Գագիկ Հարությունյանն ու իր հոլոնդացի գործընկերները քննարկել է ՀՀ-ում  դատական  անկախությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստան ժամանած Նիդեռլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում դատարանների ու դատավորների անկախությանը, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականու­թյան դերի բարձրացմանն առնչվող հարցեր, հայտնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորելով մշտադիտարկման մեխանիզ­մի արդյունավետությունը՝ որպես արդարադատության որակի գործուն համա­կարգի՝ Նիդեռլանդների Թագավորության Դատական խորհրդի անդամ, Կենտրո­նական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանը նկատել է, որ բացի մշտադիտարկման հիմնական արդյունքներից՝ տարեկան երկու անգամ յուրաքանչ­յուր դատարան հաշվետություն է ներկայացնում Դատական խորհրդին՝ գործերի քննության ժամկետների ուշացման հետ կապված հարցերի մասին:

«Մենք մեզ դիտում ենք որպես հանրության աչք դատարանների վրա և որակի համակարգի վերահսկման համար ունենք երկու մեխանիզմ՝ օնլայն դատարանների օգտատերերի բավարարվածության ուսումնասիրություն և Այցելությունների կոմիտե, որի 16 անդամը տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, ովքեր այցելում են դատարաններ, տեղում ծանոթանում խնդիրներին և դրանք ներկայացնում Դատական խորհրդին: Այս երկու մեխանիզմները մեզ օգնում են որպես Խորհուրդ ավելի արդյունավետ գործել»,- ասել է Թաքվոր Ավեդիսյանը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահը և Խորհրդի անդամները նկատել են, որ շատ հետաքրքիր մտքեր են հնչել, որոնք հաշվի առնելով, կփորձեն ավելի արդյունավետ լուծումներ գտնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---