Հունան Պողոսյան. Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ

Հունան Պողոսյան. Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխոստիկանապես, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը «նոր Հայաստանի կողմնակիցն է»:

«Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ և ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանի համար լավ լինի: Առաջնային խնդիրներ կան, պլաններ կան, բոլորն իրագործելու ենք: Փոխվստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը», - ասել է նա՝ հավելելով, որ իր հրաժարականից հետո կառավարությունից սպասումներ ունեցել է:

Հունան Պողոսյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում նշանակվելու է Սյունիքի մարզպետ։

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---