Արցախ այցելած ՌԴ հայտնի կանայք հայտնվել են «Բաքվի սև ցուցակում»

Արցախ այցելած ՌԴ հայտնի կանայք հայտնվել են «Բաքվի սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել վերջերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով Արցախ այցելած ՌԴ հայտնի կանանց: «Սև ցուցակում» են հայտնվել ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան և Հոսփիսների օգնության «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անցանկալի անձանց ցուցակում Ադրբեջանն ընդգրկել է նաև «Կամավորներ՝ ի օժանդակություն որբ երեխաների» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալշանսկայային, լրագրողներ Կատերինա Գորդեևային և Կիրա Ալտմանին, գրում է ՏԱՍՍ-ը:

Ուլիցկայան, Ֆեդերմեսսերը, Ժուրովան և այլոք այցելել են Արցախ հոկտեմբերի սկզբին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի շրջանակում, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---