Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում. Առնվազն 11 մարդ է զոհվել

Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում. Առնվազն 11 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, այլ տեղեկություններով՝ 12, ևս 8 մարդ վիրավորվել է: Մեկ մարդ անհետ կորել է: Զոհերի քանակը կարող է ավելանալ:

Հորդառատ անձրևները ֆրանսիական Օդ դեպարտամենտում սկսվել են հոկտեմբերի լույս 15-ի գիշերը: Գետերն ու առուները դուրս են եկել հունից, որոնշ հատվածներում զգալիորեն գերազանցելով նորման, գրում է Deutsche Welle-ն:

Կարկասոնից դեպի արևելք ընկած Տրեդ կոմունայում ջուրը բարձրացել է ավելի քան 7 մետրով: Քաղաքի փողոցները վերածվել են ուժեղ հոսանքով գետերի, ջուրը բազմաթիվ ավտոմեքենաներ է քշել:

Ըստ տեղական պրեֆեկտուրայի, 4 կումունա տարհանվել է: Ավելի քան 3300 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցության խոսքեր է ուղղել տուժած շրջանների բնակիչներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---