Զոհրաբյան. Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի (վիդեո)

Զոհրաբյան. Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականին, ասել է, որ որևէ քաղաքական ուժ «ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա համոզմունք է հայտնել, որ որևէ արտակարգ իրավիճակ չի լինի՝ վարչապետը հրաժարական կտա, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, և խորհրդարանը կլուծարվի:

«Երկու շաբաթը հանգիստ, խաղաղ, անաղմուկ կանցնեն, և մենք կթևակոխենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման փուլ», - ասել է Զոհրաբյանը՝ ևս մեկ անգամ բացառելով, որ որևէ ուժ վարչապետի թեկնածու կառաջադրի:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որից հետո, համաձայն իր ծրագրի, ԱԺ-ն երկու անգամ չի ընտրի վարչապետ և կլուծարվի: Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն էլ հուշագիր ստորագրեց Փաշինյանի հետ, որով պարտավորվում են չառաջադրել վարչապետի թեկնածու և չաջակցել որևէ այլ ուժի առաջադրած վարչապետի թեկնածուին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---