Բեջանյանների ընտանիքը կազատվի հակառակորդի կրակոցներից վնասված վագոն-տնակից16 հոկտեմբերի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են և տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել: Երեք զավակների ու կնոջ հետ ստիպված է եղել դիմանալ ոչ միայն կացարանի անհարմարությանը, այլև հակառակորդի՝ տարիներ շարունակ չփոխվող ձեռագրին՝ հրետակոծությանը: Դրանցից ժամանակին հրաշքով է փրկվել օրորոցում պառկած մանկահասակ աղջիկը, ով հայրական տուն համարվող երկաթյա կացարանին հրաժեշտ է տվել ամուսնանալուց հետո միայն: Սահմանապահ Կոթիում կրակոցների ձայնը, ցավոք սովորական է դարձել: Բեջանյանների վագոն-տնակի մետաղյա պատերին բացված բազմաթիվ անցքերն այդ ամենի լուռ վավերագրողն են եղել: Ընտանիքի մայրը՝ Նունեն, կրած ապրումների և ծանր հոգսերի դիմաց հատուցել է առողջության կորստով: Այժմ փոքր-ինչ հանգիստ է Հայաստանից դուրս բնակվող դստեր համար, բայց կարոտում է նրան: Որդիներին՝ 30-ամյա Գարիկին և գրեթե հասակակից Գուրգենին ուզում է տեսնել հոր կողքին՝ ամուր թիկունք դարձած, նոր ընտանիք կազմավորած, բայց՝ ապահով տանիքի տակ: Նրանց ամուսնության հարցն անգամ չի քննարկվում՝ պայմանների բացակայության պատճառով: Բեջանյանների ապրուստի միջոցը հողագործությունն է, սակայն հակառակորդի նշանառության տակ այն ոչ միայն վտանգավոր է, այլև եկամտաբեր չէ: Տուն կառուցելու միտքն ընտանիքի հորը հանգիստ չի թողել, սակայն նրան չի հաջողվել գոնե մասամբ լուծել խնդիրը: Երազանքը մեկն է. քարե տուն ունենալը: «Կյանքիս մեծ մասն անցել է…երկաթե վագոնում հանգիստ քնել չեմ կարողացել: Ուզում եմ, որ տղաներս չանցնեն էդ ամենի միջով և երբ ամուսնանան, մտածեն ոչ թե հոգսերի կամ երկրից հեռանալու, այլ զավակներ ունենալու և գյուղը շենացնելու մասին: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ մի բարի դուռ էլ մեզ համար կբացվի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը: Բեջանյանների ընտանիքին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով ավելի քան տասնամյա գործընկեր դարձած կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Կողմերն սկսել են քայլեր ձեռնարկել՝ մինչև տարեվերջ Բեջանյանների երազանքն իրականացնելու ուղղությամբ, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը |