Փաշինյանը հրաժարական է տվել

Փաշինյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Նա ուղիղ եթերում իր ուղերձում նշել է, որ հրաժարականի նպատակը Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է։

«Այս հրաժարականի նպատակը ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով և ամբողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», - ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի ծրագրի երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի օրենքի ուժով։ Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

«Այս ընթացքում կառավարության անդամները և ես կատարելու ենք մեր պարտականությունները, և եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում վստահության քվե տաք իմ քաղաքական ուժին, ապա ես դարձյալ կընտրվեմ վարչապետի պաշտոնում», - ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով այլ թեկնածու առաջադրելու վտանգին, Փաշինյանն ասել է, որ խորհրդարանական ուժերը ցույց են տվել՝ երկրի անվտանգությունն ու կայունությունն այն «կարմիր գիծն են», որը չեն անցնի՝ հատկապես, որ բոլոր ուժերը հրապարակավ հայտարարել են, որ չեն պատրաստվում թեկնածու առաջադրել։

«Նաև ուզում եմ ԱԺ նախկին մեծամասնության ներկայացուցիչներին ասել, որ մենք, այո, քննադատել ենք ձեզ, բայց սա չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք փնտրում։ Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն էլ հուշագիր ստորագրեց Փաշինյանի հետ, որով պարտավորվում են չառաջադրել վարչապետի թեկնածու և չաջակցել որևէ այլ ուժի առաջադրած վարչապետի թեկնածուին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---